Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Իշխողների երախտագիտությունը

Իշխողների երախտագիտությունը
10.06.2024 | 06:54

Ինքնակալները երբեք շնորհակալ չեն լինում իրենց սխալներն ու անարդարությունը նկատող մարդուն, և անմահ է մնում Պլուտարքոսի պատմածը, թե մարտի ժամանակ թագավորի կյանքը փրկած զինվորը, փոխանակ փախչելու, ինչպես նրան ճիշտ խորհուրդ էր տվել իմաստունը, մնացել էր, հույս դնելով թագավորի երախտագիտության վրա. դրա համար էլ գլխով էր վճարել:

Թագավորները չեն սիրում նրանց, ովքեր վկա են եղել իրենց անպատվությանը, և բռնակալի բնավորություն ունեցողները չեն սիրում այն խորհրդականներին, որոնք թեկուզ մեկ անգամ խելոք են գտնվել իրենցից:

Ստեֆան Ցվայգ. «Ժոզեֆ Ֆուշե»

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 9833

Մեկնաբանություններ